▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 22.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում

Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Երևանում։

Լոպեսն ամռանը կայանալիք համերգային տուրի մասին հայտնել է «Ինսթագրամ»-ի իր էջում։

Հրապարակվել է նաև այն քաղաքների ցանկը, որտեղ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա իր «Up all night» խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում, որոնց թվում է նաև Երևանը։

Երևանում Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին