▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է, որ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից․ Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ գրառում է կատարել սոցցանցերում:

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից: Մենք շատ մեծ գին ենք վճարել, որպեսզի մեր ֆուտբոլը փոխվի, և ժամանակն է, որ քաղաքականությունը թույլ տա ֆուտբոլային մասնագետներին անել այն, ինչը նրանք գիտեն:

Ավելի քան 30 տարի գիտենք, թե քաղաքականությունն ինչ է արել ֆուտբոլում, այնպես որ, խնդրում եմ՝ հեռու մնացեք»,- գրել է Յուրա Մովսիսյանն ու հաջողություն  է մաղթել ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներին:

«Երկուսիդ էլ հաջողություն եմ ցանկանում: Հայկական ֆուտբոլը կփոխվի միայն այն դեպքում, երբ մենք ազնիվ լինենք մեր աշխատանքում, և ես իսկապես հավատում եմ, որ Արաս Օզբիլիզն ու Արմեն Մելիքբեկյանն ամեն ինչ կանեն՝  այս խառնաշփոթից մեզ  հանելու համար: Ես  հավատում եմ, որ երկուսն էլ այս հարցում ճիշտ հիմքեր  ունեն, և երկուսին էլ հաջողություն եմ մաղթում: Պետք է   հաղթի հայկական ֆուտբոլը»,- գրել է Մովսիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին