▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակ է պետք, որպեսզի հանդիսատեսը հասցնի կարոտել. Լուիզա Ղամբարյան

Life.panorama.am-ը գրում է. ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հայտնեց, որ օրեր առաջ՝ հունիս 18-ին, իր մասկացությամբ վթարից հետո իրեն լավ է զգում. «Փառք Աստծո լավ եմ, ինձ հետ ամեն ինչ նորմալ է»,- նշեց նա:

Դերասնուհին նկատեց նաեւ, որ այս պահին գտնվում է հեռուստատեսային դադարի շրջանում. «Այս պահին հեռուստատեսային դաշտում ոչ մի նորություն չունեմ, որպեսզի պաշտոնապես հայտարարեմ, նոր եթերաշրջանում եւս դեռ պլաններ չունեմ: Այս ոլորտում իմ դադարը պայմանավորված է իմ որոշմամբ եւ լավ առաջարկների բացակայությամբ, այս պասիվ շրջանը ինձ ավելի շահեկան եւ ձեռնտու է, քանի որ ողջ ստեղծագործական ռեսուրսներս կենտրոնացրել եմ իմ հիմնական, իմ հարազատ, իմ մշտական աշխատավայրում՝ թատրոնում: Ժամանակ է պետք, որպեսզի եւ ես լիցքավորվեմ, եւ հանդիսատեսը հասցնի կարոտել»:

Լուիզա Ներսիսիյանը հանգստանում է հեռուստատեսային աշխատանքներից, բայց ոչ թատրոնից. «Թատրոնում շատ ակտիվ վիճակ է՝ խաղացանկային ներկայացումներ, լիքը դահլիճներ, նոր ներկայացման փորձեր»,- նշեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին