ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, ըստ որի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է նոր դիմադրություն սկսելու մասին, արդյո՞ք իշխանությունը մտավախություն չունի, որ կհաջողեն, Ալեն Սիմոնյանն ասել է. «Ի՞նչը կհաջողեն... թող հաջողեն... Իշխան Սաղաթելյանի մասով մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անել: Նման քաղաքական գործիչ, կարծում եմ, քաղաքական դաշտում վաղուց գոյություն չունի: Իր գործընկերներն իրեն առաջ են բրդում՝ մինչև վերջ իրեն սպառելու համար, ինքն էլ հպարտ դեմքի արտահայտությամբ գնում, փոխաբերական իմաստով, ձորից իրեն գցում է: Ինչ ուզում են, թող անեն»: Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ընդդիմադիր պատգամավորը նշել էր, որ «ժողովուրդը գերի է ընկել այս իշխանության ձեռքը, գերությունից ազատվելու համար պետք է լայն անհնազանդություն»: |
«Իշխան Սաղաթելյանի ասածը մեկնաբանելը մեղք եմ համարում»․ Ալեն Սիմոնյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet