▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրեն համարում է Պզոյի «մեծ ախպերը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը հարցազրույց ունի ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ. «Երրորդմասցի Լյովիկի եւ մնացյալի առնչությամբ հոլովվում է նաեւ Ձեր անունը, ասվում էր, որ Ջեր հարաբերությունները շատ ավելի վատ են եղել նրա հետ՝ հարցրինք Մհեր Սեդրակյանին: «Ուրեմն իրանք՝ էդ մարդիկ, որ փնտրվում էին, արդեն հանձնվել են, բան չմնաց, էս էրկու օրը կպարզվի, ու էդ իմ անունը շահարկողները կհասկանան, որ իրանք լավ բան չեն արել»:

Չասացիք՝ ինչպիսի՞ն են եղել Ձեր հարաբերությունները Լյովիկի հետ: «Ես ոչ մեկի հետ վատ հարաբերություններ չունեմ, նրանց բոլորի հետ էլ իմ հարաբերությունները եղել են նորմալ»:

Չէ՝ գրվում է, որ ինչ-ինչ խնդիրներ են եղել: «Ինչ ուզեք՝ կգրեք, լրագրողների՞դ ինչ կա»:

Բոլոր դեպքերում, նրանք ժխտել են իրենց մասնակցությունը վենդետային: «Ես չգիտեմ, տեղյակ չեմ դրանից»:

Իսկ Պզոյի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք: «Ես արդեն ասացի՝ բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ»:

Ճանաչո'ւմ եք իրեն: «Հա, ի՞նչ է եղել որ, նա մեր թաղի տղա է եղել»:

Գալու է շուտով: «Ուզում է՝ գա, ուզում է՝ չգա, իր խնդիրն է. կգա՝ իրա մեծ ախպորը կտենա, կգան»,-ասաց «մեծ ախպեր» Մհեր Սեդրակյանը:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին