Մոսկվայում BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել, որում Սոչիի բիաթլոնի մարզական համալիրի զուգարաններից մեկում նույն խցում իրար կողքի երկու զուգարանակոնք է տեղադրված:
BBC-ն գրոմ է, որ լուսանկարը համացանցում իսկական հիթ է դարձել՝ առաջացնելով տարակարծիք մեկնաբանություններ: Համացանցային աղմուկից հետո իրավիճակի շուրջ մեկնաբանությամբ է հանդես եկել «Գազպրոմ սոցինվետս» ընկերության աշխատակիցը՝ համաձայն որի «նման իրավիճակ առաջացել է այն բանից հետո, երբ աշխատակիցները ապամոնտաժել են զուգարանակոնքերն իրարից բաժանող միջնապատը, դեռևս չհասցնելով ապամոնտաժել նաև զուգարանակոնքերը: Հարգելի Սթիվը լուսանկարել է հենց այդ իրավիճակը»: