▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր գույքը գրավադրել է, որ մարի «Նաիրիտ»–ի աշխատավարձի գծով պարտքը. «ՉԻ»

«Պարզվում է` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Սերժ Սարգսյանի գործող խորհրդական Արմեն Մովսիսյանն իր գույքը գրավի տակ է դրել, որպեսզի մարի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ամիսներով չվճարված աշխատավարձերը:

 

Ինչպես հավաստիացնում է գործարար Սիլվա Համբարձումյանը, իրեն զանգել են բանկերից մեկից, որտեղ գրավի տակ է դրված Արմեն Մովսիսյանի ունեցվածքը և առաջարկել գնել գրավադրված ապրանքներից մեկը:

 

Պատասխանելով «ՉԻ»-ի հարցին, թե որտեղից նրան նման տեղեկատվություն, կոնկրետ ինչ գույք է գրավադրել Արմեն Մովսիսյանը, Սիլվա Համրարձումյանը պատասխանեց. «Արմեն Մովսիսյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել: «Նաիրիտի» 200 մլն դոլարն օդ է ցնդել: Հիմա ինքն իր ամեն ինչը գրավի տակ է դրել՝ «Արդշին» բանկում, փող է վերցնում, որ, իմ կարծիքով, աշխատավարձ տան նաիրիտցիներին: Թե չէ ի՞նչ եղավ, որ ամեն ինչ, մեկ էլ, գրավի տակ դրեց: Իր ողջ կարողությունը գրավադրել է, անգամ տունը, Կիրովականի ՏԷՑ-ը: Ինձ առաջարկեցին, որ գնեմ այդ ՏԷՑ-ը, բայց ես ասացի՝ ինչի՞ս ա պետք, հարցրեցի՝ Արմեն Մովսիսյա՞նն ա դրել գրավի, ասացին՝ հա»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Չորրորդ իշխանություն» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին