▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինքնիշխանությունից խոսում է մեկը, ով Թուրքիայի պատվերով հայ ժողովրդին ստիպում է հրաժարվել Արարատ լեռից»․ Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնիշխանության պաշտպանի դիմակի տակ հանդես է գալիս մարդ, ով ոտնահարել է Հայաստանի Երրորդ Հանրապետության սահմանադրաիրավական հիմքը՝ Անկախության հռչակագիրը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս և հրաժարվելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հանձնառությունից։
Ինքնիշխանությունից խոսում է մեկը, ով Թուրքիայի պատվերով հայ ժողովրդին ստիպում է հրաժարվել Արարատ լեռից՝ որպես խորհրդանիշ՝ պատկերված ՀՀ զինանշանի վրա։
Ինքնիշխանությունից խոսում է մեկը, ում թիմակիցների զգալի մասը ազդեցության գործակալներ են, և հուսանք, շատ շուտով հանրությանը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ կներկայացվի՝ ով ով է»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին