«Առավոտ»-ը գրում է. «Սուրբ Զորավոր եկեղեցու մոտ հանդիպեցնք ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որը մասնակցում էր մկրտության արարողության:
Կարեն Կարապետյանին երկու հարց ուղղեցինք՝ ի՞նչ մեկնաբանություն կանի համառորեն քննարկվող այն թեմայի վերաբերյալ, որ ինքն է Նիկոլ Փաշինյանին փոխանցել իշխանությունը, եւ ինչո՞ւ ի տարբերություն այլ «նախկինների»՝ իր վրա որեւէ քրեական գործ չկա հարուցված:
«Ես հիմա ուրիշ միջոցառման եմ եւ ցանկություն չունեմ հարցազրույց տալու»,-ասաց Կարեն Կարապետյանը: Նորից պնդեցինք մեր հարցերը: «Ես չեմ ուզում հարցերի պատասխանել»,-ասաց նա՝ շտապելով եկեղեցու կողքին կանգնեցրած իր ավտոմեքենան»:
Հեղինակ՝ Գոհար Հակոբյան