Մամուլում և համացանցում վերջին օրերին մարդկանց բողոքը` կապված «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործունեության հետ, Asekose.am-ին անտարբեր թողնել չէր կարող, քանի որ տասնյակ բողոքներ նաև մեր էլեկտրոնային հասցեին են ստացվում` խնդրանքով` բարձրաձայնել իրենց գումարները չփոխհատուցելու փաստերի ու դրանց պատճառաբանությունների մասին: Վստահ ենք, որ մեր ընթերցողների բողոքն ունի հիմնավոր պատճառները, քանի որ նրանք դժվարությամբ վստահում են ԱՊՊԱ ընկերություններին, իսկ արդյունքում` հիասթափվում ու տուժում են նյութապես:
Հյատնի է, որ ցանկացած ներմուծություն փորձության է ենթարկվում այն իրականացնողների բարեխղճության արդյունքում: Երբ Հայաստանում ներդրվում էր ԱՊՊԱ համակարգը` փաստից դժգոհողները, դրան թերահավատորեն վերաբերողները ու այն «ոմանց համար գումար աշխատելու միջոց»-ի վերածելու մտավախությունը շատերի մոտ էր առկա: Ինչ-որ ժամանակ անց, սակայն, թերահավատությունն ու անվստահությունը փոքր ինչ հաղթահարվեց ու կրքերը մի փոքր հանդարտվեցին... Սակայն անդորրը հարաբերական էր` մինչև «դանակը ոսկորին չհասավ» ու վարորդները փաստեր ու մտավախություններ չունեցան, որ ԱՊՊԱ ընկերությունները, որոնք, իրենց կարծիքով, պետք է քաղաքացիների հոգսերը թեթևացնեին` հակառակ գործն են անում` նոր խնդիրներ, հոգսեր են ստեղծում ու շատերի կարծիքով` խաբում են ու գումարները չփոխհատուցելու համար տարբեր պատճառաբանություններ են բերում: Իհարկե, այդ պատճառաբանություններն իրավաբանական ընկերությունները համեմում են օրենքի տարբեր հղումներով ու վարորդների հետ կնքված պայմանագրերի տարբեր կետերով` դրանով արդարացնելով չփոխհատուցելու իրենց քայլերը, սակայն արդյունքում մարդկանց ոչ հավատն է վերականգնվում, ոչ էլ նյութական վնասը: Հակառակը` ավելանում է հիասթափությունը ԱՊՊԱ համակարգի, ապահովագրական ընկերությունների ու ընդհանրապես երկրում ներդրվող ցանկացած նորամուծության նկատմամբ:
Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «ԻՆԳՈ Արմենիա»–ի գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի հետ, ում ղեկավարած ընկերությունից, հիշեցնենք, որ քաղաքացիներն ամենից շատն են բողոքում և որի չփոխհատուցման վերաբերյալ երկու քաղաքացիների բողոքն, ինչպես նաև դատարաններում առկա դատական գործերը` մամուլում ամենից շատ քննարկված թեմաներից էին անցած շաբաթ:
Պարոն Ալթունյան, լուրեր են շրջանառվում, որ Ինգո Արմենիա ապպահովագրական ընկերության ղեկավարությունը բացարձակ կապ չունի այս ոլորտի հետ: Նշվում է, որ դուք՝ ընկերության գործադիր տնօրենը, մասնագիտությամբ բժիշկ եք, իսկ ընկերության փոխտնօրենը՝ մատուցող: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը:
Այո, ես բժիշկ եմ եղել, չեմ բացառում, բայց արդեն մոտավորապես 11 տարի է, ինչ ես քննություններ եմ հանձնում Կենտրոնական բանկում և ունեմ ապպահովագրության տնօրենի արտոնագիր: Եղել եմ վերակենդանեցման մասնագետ,բայց մինչև բժիշկ դառնալը սանիտար եմ աշխատել, բուժակ եմ աշխատել,այնպես որ 1997-98թթ.-ին, երբ ես սկսեցի զբաղվել ապպահովագրությամբ, ապպահովագրությանն անհրաժեշտ էին վերակենդանեցման մասնագետներ, այլ ոչ թե կիբեռնետիկներ կամ այլ մասնագիտության ներկայացուցիչներ, որոնք զբաղվում էին այս գործով: Ինչպես տեսնում եք, վերակենդանացնողը ապպահովագրություն կենդանացրեց:
Իսկ ինչ վերաբերվում է մեր ընկերության փոխտնօրենի մատուղող լինելուն, միգուցե նա մինչ այս գործին անցնելն աշխատել է որպես մատուցող: Նա ավարտել է Երևանի Տնտեսագիտական համալսարանի ապպահովագրական գործ բաժինը և ,եթե չեմ սխալվում «Ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապպահովագրության տարիֆների մաթեմատիկական մոդելների հաշվարկման գծով» պաշտպանել է իր թեկնածուական թեզը, որից հետո ավարտել է Ամերիկյան համալսարանը և այսօր աշխատում է որպես փոխտնօրեն, ընդ որում՝ երբ նա աշխատում էր որպես մատուցող և սովորում էր 3-րդ կուրսում, նա մեզ մոտ գործակալ էր:
Ինչ կասեք այն փաստի մասին, որ ԱՊՊԱ ոլորտում ամենաշատը մարդիկ դատական հայցերով դիմում են հենց ձեր դեմ: Օրինակ, Դատալեքսում բողքների հիմնական մասը ուղղված է ձեր ընկերության դեմ. Մարդիկ դժգոհում են, որ դուք չեք փոխհատուցում նրանց:
Եթե դուք կարողանաք մինչև վերջ ճշգրիտ լինեք, ավելի լավ է, որ նայեք ոչ թե հայցերի քանակին, այլ շահած գործերի քանակին: Մենք հիմա վարում ենք երկու տեսակի ռազմավարություն՝ արդյո՞ք մեր դեմ բողոք կա և թե այդ բողոքներից քանիսն է բավարարվել: Օրինակ, եթե մեր դեմ կա 100 բողոք- դիմում և դրանցից բավարարվում է ընդամենը 5-ը, դա նշանակում է, որ վատ է աշխատում մեր «ֆրոնդլայնը» , այսինքն՝ նա չի կարողանում հաճախորդին հասցնել մեր դիրքորքշումը, օրենքի էությունը, դա նշանակում է, որ վատ են աշխատում մեր փորձագետները, մեր գնահատողները: Այսօր ես հավաստիացնում եմ, որ մեր դեմ մոտավորապես 11.000 հայց կա, որոնցից բավարարվում է ընդամենը 2,3-ը: Մենք յուրաքանչյուր տարի փակում ենք 12.000 գործ: Եթե ամսական նույնիսկ 11 գործ է հայտնվում, դա ընդամենը գործի 0,1 %-ն է: Օրինակ, անցած տարի հնարավոր է, որ մարդիկ բողոքեին ժամկետներից, բայց 2013-ի 4-րդ եռամսյակում մենք հասել ենք այն ցուցանիշին, որ մեր գործերը մենք փակում ենք հինգ ու կես օրում: Անշուշտ, ձգձգումներ լինում են, հիմնականում բողոքներն այն գործերի նկատմամբ են, որոնք մենք ուղարկում ենք փորձաքննության, ինչից հետո դրանք զրկվում են ժամկետը վերահսկելու հնարավորությունից, որովհետև օրենքով պարզ չէ, թե երբ կլինեն փորձաքննության արդյունքները: Հիմնական բողոքները փորձաքննության ժամկետի անորոշության մասով են, բայց, այնուամենայնիվ, ես պնդումեմ, որ բողոքներից շատը հենց մեր դեմ չէ:
Ուզում եմ հարցնել նաև «Կասկադ» ինշուրանս ապպահովագրական ընկերության կլանման գործընթացի մասին: Ասում են, որ շուկայում այնպիսի ոչ բարենպաստ պայմաններ են ստեղծվել, որ Ջերարդ Գաֆեսճյանը ստիպված է եղել «Կասկադ»
ինշուրանսը վաճառել: Ընդ որում, վաչառքի կողմը եղել եք հենց դուք և ձեր ընկերության ղեկավարներից մեկը, այլ ոչ թե Ինգո Արմենիան:
Դեկտեմբերի 28-ի կենտրոնական բանկի նիստի հաղորդագրության համաձայն՝ այսօր Կասկադ Ինշուրանսը արդեն փակ է օֆիցիալ: Կենտրոնական բանկը Կասկադ Ինշուրանսի լիցենզիան անվավեր է ճանաչել: Իսկ ինչ վերաբերում է այն ինձ վաճառելուն, ասեմ, որ Կասկադ ինշուրանսի ամբողջ «պորտֆելը» ՝ և աշխատակիցները, և պարտքերը, անցել էին ԻնգոԱրմենիային, որն էլ իրավահաջորդ էր դարձել Կասկադ ինշուրանսի բոլոր պայմանագրերին և այլ պարտավորություններին ու իրավունքներին: Կասկադ ինշուրանսը անձամբ ինձ՝ ԼևոնԱլթունյանիս, չի վաճառվել:
Տեղեկություններ կան, որ հունվար ամսին տեղի ունեցած ժողովի ընթացքում Ինգո Արմենիայի ղեկավարությունը որոշել է ամեն ամիս որպես փոխհատուցման բյուջե տրամադրել 20. Մլն Դրամ և ոչ մի դրամ ավելի` անգամ եթե դրա կարիքը կա կամ լինի: Ի՞նչ կասեք:
Մենք տարեկան փոխհատուցում ենք 300 մլն. Դրամ, որից 100 մլն. Դրամը բժշկական ապպահովագրությունն է, իսկ 200 մլն. ԱՊՊԱ-ն և ավտոտրանսպորտերի ապպահովագրությունը: Միանշանակ, նման բան չկա: Ինձ թվում է, պետք է ավելի մասնագետ աղբյուր ունենալ, ով ավելի ճշգրիտ ինֆորմացիա կփոխանցի...
Իսկ երբևիցէ Ինգո Արմենիայի աշխատակիցները տուժե՞լ են ստացված բողոքներից և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքից:
Իհարկե, տուժել են, և աշխատանքից են զրկվել, և նյութապես են տուժել և, ի վերջո, տուժել են նրանով, որ եթե հաճախորդին խոստացված ժամկետում իր մեքենան չի տրամադրվել, ապա մեր աշխատակիցներն իրենց իսկ մեքենան են տրամադրել նրանց: Մենք պահանջում ենք, որ մեր աշխատակիցները պարբերաբար մասնագիտանան, և եթե ինչ-որ մի փորձագետ տարվա սկզբին և տարվա վերջին գտնվում է նույն մասնագիտական մակարդակի վրա, ապա նա արդեն պետք է զգուշանա: Մենք պահանջում ենք բարձր մակարդակի մասնագիտացում, պահանջում ենք ճշգրիտ գնահատում և ճշգրիտ փորձաքննություն և պահանջում ենք, որ մեր փորձագետը, մեր իրավաբանները պարտավոր լինեն պաշտպանել իրենց որոշումները: Մենք պարզ «ջենտլմենական» հարաբերությունների մեջ ենք մեր հաճախորդների հետ:
Իսկ որքանո՞վ են բողոքներն ազդում և վնասում Ինգո Արմենիայի վարկանիշին:
Մենք տարեկան հատուցում ենք մոտավորապես 28.000 ապպահովագրական դեպք և մերժում ենք 500 դեպք: Այս 28. 000 հոգուց շնորհակալությունը շատ քիչ է, և հիմնականում խոսում են այն 500 հոգին, որոնց գործը մերժվել է: Միանշանակ, այս ամենը խանգարում է մեզ: Բայց մենք զբաղվում ենք խոստումներով, խոստումները կատարելով, գումարները պահպանելով և գումարները վերադարձնելով այն հաճախորդներին, որոնք դրա կարիքն այսօր ունեն, սակայն ես չեմ էլ կասկածում, որ մենք դեռ աճելու տեղ ունենք, նաև պետք է աշխատենք, որ օրենսդրական բազան ավելի մոտեցնենք քաղաքակիրթ մոտեցման:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան