Առավոտյան մտնում եմ ոստիկանություն. պետք է թուղթ վերցնեի, որ ավտոմեքենաս կալանքի տակ չի: Մոտենում եմ, խնդրում եմ թուղթը տալ: Սիրալիր բարևում են, հարցում են անում և ի՞նչ:
Պարզվում է՝ ավտոմեքենաս ապրիլ ամսից կալանքի տակ է՝ էլի մեր ԴԱՀԿ-ի թեթև ձեռքով: Ոչ մի ծանուցում ինձ չի հասել, եթե պատահաբար, բանկ տանելու համար պետք չգար այդ տեղեկանքը, չէի իմանա, որ ավտոմեքենաս էս էլ քանի ամիս կալանքի տակ է:
Հիմա ուզում եմ դիմել մեր վարչապետին, նախագահին, արդարադատության նախարարին՝ մինչև ե՞րբ պետք է էս իրավական բեսպրեդելը շարունակվի, մինչև ե՞րբ պետք ա մարդ իրեն ստորացված զգա սեփական պետությունից: Եթե էս տարրական հարցը ամիսներ շարունակ լուծում չի ստանում, բա մնացած դժվար հարցերն ո՞նց եք անելու:
Ինչքա՞ն պետք է առանց ծանուցվելու մեր հաշիվները, գույքը կալանքի տակ հայտնվեն, ինչքա՞ն պետք է դրա համար ոչ ոք պատասխան չտա:
Հարցի կարգավորման վերաբերյալ պատգամավորների նախաձեռնած քայլերի ու դրա մասին ԴԱՀԿ արձագանքին կարող եք ծանոթանալ ստորև: