▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են ազատ արձակել ազատամարտիկին ծեծելով սպանած Ջունգլին. «Ժամանակ»

«Օրերս ազատության մեջ հայտնված ազատամարտիկ Վարդան Թումանյանին կնոջ և աղջկա աչքի առաջ ծեծելով սպանած Գևորգ Սարգսյանը՝ Ջունգլը, ազատության մեջ է հայտնվել դատաբժշկի Երկրորդ եզրակացության արդյունքում, որը, մեղմ ասած, հեռու է տրամաբանությունից: Ըստ այդ եզրակացության՝ ազատամարտիկի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում, նա ի ծնե հիվանդ է եղել այդ օրը պետք է մահանար, և ծեծը պարզապես համընկել է այդ օրվա հետ: «Սա խայտառակություն է: Աբսուրդ: Իրավապահներն այնքան են շտապել գումարի չափն այնքան գայթակղիչ է եղել որ չեն սպասել փոխեն հոդվածը, ուրիշ հոդվածով մեղադրանք առաջադրեն, նոր բաց թողեն», - մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկի կինը՝ Տանյա Մելքումյանը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին