Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «Արխիվային այս կադրերը պատկերում են Ղուբաթլու-Որոտանի ազատագրման 26-ամյակին նվիրված տոնակատարության մեկնարկը (2019թ․)։ Ընդամենը 2 տարի առաջ այս օրը մենք Որոտանում էինք և նշում էինք քաղաքի տոնը։ Իսկ այսօր ինչ-որ թյուրիմացություններ հեգնում են քաղաքը հայկական անունով կոչելը։ • Եվ դա օրինաչափ է։ Վաճառականական ոգու կրող հակաՀայաստանը չի կարող հասկանալ հողի արժեքը, չի կարող հասկանալ՝ ինչ էին նշանակում Ղուբաթլուում ծածանվող մեր դրոշը և հնչող օրհներգը։ Վաճառականն ապրում է այլ ինքնութենական դաշտում, իսկ ավելի ճիշտ՝ զուրկ ինքնությունից, քանզի ինքնություն ունենալը նշանակում է վերջինիս համար անընդմեջ պայքար, առաջին հերթին՝ հարևան տեսակներից, իսկ վաճառականը չի կարող իրեն թույլ տալ նման «ճոխություն»։ Այդ շարժուն և անդեմ տարերքի միակ խնդիրն ապրանքը մի տեղից մյուսը հասցնելն է, ու դրա համար նա պետք է լեզու գտնի բոլորի հետ, առաջին հերթին՝ հարևան տեսակների։ Ինքնությունը խորթ է վաճառականի էությանը, այստեղից էլ ծագում է նրանց հանդեպ գրեթե բոլոր ավանդական երկրագործ հասարակությունների արգահատական վերաբերմունքը։ • Այսօր Հայաստանում հողահավաքի գաղափարի դեմ հաղթանակ է տարել վաճառականական, նույն ինքը՝ «տառգաշական» հակաՀայաստանյան տարերքը, որ երազում է, սեփական կոմպրադորական շահերից ելնելով, երկիրը վերածել «Ախալցխայի փաշայության»։ Բայց ներսի և դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տևելու։ Ինչպես 1993թ․ օգոստոսի 31-ին, Ղուբաթլուում կրկին վերածածանվելու է ՀՀ դրոշը, և հնչելու է ՀՀ օրհներգը»։ |