▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է հնչում ՀՀ օրհներգն ՝ ի պատիվ աշխարհի չեմպիոն, ըմբիշ Հայկ Խլոյանի

Հայ ըմբիշ Հայկ Խլոյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23  առաջնությունում։

Հայկը վճռորոշ պայքարում հաղթեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից բելառուս Աբուբաքար Խասլախանովին (11:6):

Հայաստաի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է պարգևատրման արարողության տեսանյութը, որտեղ հնչում է ՀՀ օրհներգն՝ ի պատիվ Հայկ Խլոյանի։

info@asekose.am/095519696
Սպորտ ավելին