▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Գյումրին տոնում Արթուր Ալեքսանյանի հաղթանակը

«Գյումրին տոնում է Արթուր Ալեքսանյանի հաղթանակը»,- գրել է Տիգրան Պետրոսյանը` հրապարակելով տեսանյութ:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի եզրափակչում է։

Հունահռոմեական ըմբշամարտի կիսաեզրափակիչում նա 5:3 հաշվով հաղթել է Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ռոսիլյո Կինդելանին։

***

«Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր չորրորդ օլիմպիական մեդալը»,- նշված է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ եզրափակիչ անցնելուն։

«Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ նվաճեց իր չորրորդ օլիմպիական մեդալը. մնում է պատասխանել միակ հարցին՝ վաղը երեկոյան արծա՞թ կլինի, թե՞ ոսկի»,- նշում են ֆեդերացիայից։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին