Մոսկվայի Տրոիցկի դատարանը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին մեղավոր է ճանաչել Պոդոլսկի մոտակայքում ուղևորատար ավտոբուսի և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի բախման գործով, որի հետևանքով զոհվել է 18 մարդ:
Փաստաբան Ռուբեն Մարկարյանը այս դատավարությունը համեմատել է Ռուսաստանցի նախկին մեծահարուստ և քաղբանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկու դատավարության հետ:
«Նախքան դատավարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ տվեցին մոտենալ խցիկին, որտեղ գտնվում էր Հրաչյա Հարությունյանը: Նրանք կարող էին նկարել, հարցեր տալ: Այս ամենից հետո նրան ձեռնաշղթաներ են հագցրել և 6 ժամ ձեռքերը մեջքին նա լսել է վճիռը: Ո՞ւր էր նա փախչելու խցիկից, այն էլ 4 կողմից շրջապատված: Եվ սա այն դեպքում, երբ նա ընդունել էր իր մեղքն ու սպասում էր դատավճռին: Եվ ինչո՞ւ մամուլը ցույց չտվեց այն նկարները, թե ինչպես էր նա լսում վճիռը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: