Սահմանադրական դատարան դիմած 36 պատգամավորների ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը ՍԴ-ում ասաց, որ խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկից, գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, գույքային վիճակից, տարիքից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Ըստ Մերի Խաչատրյանի՝ սահմանդարական այս ամրագրումների հետ հակասության մեջ են մտնում օրենքի որոշ հոդվածներ:
Նրա խոսքով` տարիքային ցենզ սահմանելիս պարզ չէ, թե ինչ հաշվարկների հիման վրա են որոշվել պարտադիր բաղադրիչի մասնակից սահմանել հենց 1974 թ հունվարի 1-ից հետո ծնված անձինք:
«Հավասար պայմանների դեպքում մարդիկ պետք է հավասար լինեն նույն միջավայրում, սակայն այս օրենքի առկայության դեպքում ստեղծվում է խտրական մոտեցում: 1974 թվականից հետո ծնված անձինք մեխանիկորեն հայտնվում են խտրական միջավայրում»,-ասաց Մերիչ Խաչատրյանը` հավելելով, որ խտրական մոտեցում է ոչ միայն տարիքային խմբերի անձանց, այլև տարբեր եկամուտ ունեցող անձանց միջև: Օրինակ՝ մինչև 500 հազար դրամ ստացողները վճարում են համախառն աշխատավարձի 5 տոկոսը, իսկ դրանից բարձր ստացողները 10 տոկոսը: