ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը (Անդո):
-Փոքրիկ Անդրանիկը մտածո՞ւմ էր, որ կգա մի ժամանակ ու նա այսքան ծիծաղ կպարգևի մարդկանց: Ի՞նչ մասնագիտության մասին էր նա երազում:
-Իրականում` ոչ: Չէի պատկերացնում, թե մեծանալու եմ (ժպտում է ), և երբեք մտքովս չէր անցնում, որ կգա այս օրը ու մարդկանց կկարողանամ ծիծաղ պարգևել: Իսկ դերասան երազել եմ դառնալ:
-Ըստ Ձեզ` ավելի հեշտ է մարդկանց «ստիպել» ժպտալ թե՟ լաց լինել:
-Ինձ թվում է երկուսն էլ շատ հեշտ է. դա կախված է մարդու ով ու որտեղ լինելուց:
-Մարդկանց շրջանում այդչափ ծիծաղ առաջացնող դերասանը որքա՞ն հաճախ է տխրում:
-Բոլորի կյանքում էլ լինում են տխրության պահեր, իսկ ինձ մոտ դա բացառություն չէ:
-Իսկ ո՞վ կամ ի՟նչն է նրա ներշնչանքի աղբյուրը:
-Իմ հանդիսատեսը ու երջանիկ կյանքը: Ինչու ոչ, նաև` դժվար ապրուստը:
-Ո՞րն է Ձեր վերջին խենթ քայլը:
-Կնոջս կապել էի աթոռին, ով շատ սոված էր, իսկ ես դիմացը նստած հարիսա էի ուտում (ժպտում է) :
-Կյանքն առանց հումորի Անդրանիկի համար նույնն է, ինչ կյանքն առանց…:
-… Առանց ջրի, լույսի, գազի ու, ամենակարևորը, առանց ինտերնետի:
-Սահմանված կանոններ, որոնք Ձեզ համար անընդունելի են:
-Չեմ ընդունում, երբ սխալների հիման վրա մարդիկ փորձում են առաջ գնալ:
_Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
-Վերջերս ֆեյսբուքում պտտվող լուրը, թե իբրև Հալալն ու Զուլալն են Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարել: Անկեղծ ասած, և´ զայրացա, և´լիաթոք ուրախացա:
- Ըստ Ձեզ՝ ո՞րն է թատրոնի ուժը կինոյի նկատմամբ:
-Թատրոնում լիցքավորվում ես, ուժ հավաքում, իսկ կինոյում լիցքաթափվում ես…
-Ի՞նչ կասեք Ձեր հանդիսատեսին:
-Կասեմ` ես ձեզ շա´տ եմ սիրում, միշտ լավ մնացեք, ժպտացե´ք ու եղե´ք առողջ: