▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բլոգերը մեղքը չի ընդունում»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բլոգեր Արտակ Ավետիսյանի գործով»։

«Նիկոլ Փաշինյանը բացահայտ թշնամանք և անհանդուրժողականություն է տարածում քաղաքական հայացքների հիման վրա, և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում․․․ Խուզարկություն է իրականացվել բլոգեր Արտակ Ավետիսյանի տանը՝ որպես ռեպրեսիվ միջոց՝ վախեցնելու նպատակով․․․ Նրան առաջադրված մեղադրանքի որոշումը դեռևս չեմ տեսել, բայց Արտակ Ավետիսյանը հեռախոսով ինձ հայտնեց, որ մեղքը չի ընդունոմ։ Լինելու է միջնորդություն՝ խափանման միջոցի հետ կապված»,- տեսանյութում նշում է փաստաբանը։

***

Իրավապահներն այս պահին խուզարկում են երկու օր առաջ Շենգավիթում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու՝ Արտակ Ավետիսյանի տունը։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել էր նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հարցին՝ մեղադրանք առաջադրվե՞լ է Արտակ Ավետիսյանին և ի՞նչ խափանման միջոց է կիրառվել, փաստաբանը պատասխանել է. «Խափանման միջոց դեռևս չի ընտրվել, միջնորդություն են պատրաստում։ Մեղադրանք, կարծեմ արդեն առաջադրվել է։ Դեռևս չեմ շփվել քննչականի հետ, չգիտեմ, թե ինչ հոդվածով է առաջադրվել մեղադրանքը։ Ավելի ուշ մանրամասները ուղիղ եթերում կհայտնեմ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին