Երբեք չեմ հասկացել մարդկանց, ոքեր դատավորի կեծվածքով դատապարտել են մարդկանց, ովքեր հանգստանում են Ստամբուլում, Անթալիայում, Բոդրումում կամ այլ տեղերում: Մեկը լինի հարցնի ձեզ ի՞նչ: Ո՞վ որտեղ ուզում է, ինչքանի ձգում է այդտեղ էլ հանգստանում է, ըստ ճաշակի ու նախասիրությունների:
Կարո՞ղ է ձեր հաշվին է գնում, որ մի հատ էլ վիրավորվում եք կամ էլ ձեզ իրավունք էք վերապահում որոշեք էդ մարդը որտեղ հանգստանա:Ամեն ամառային սեզոնին, որ չեն սկսում կլիպներ նկարել պլակատներ կպցնել կամ նման բաներ, մարդ չի հասկանո՞ւմ խնդա, թե՞ լա:
Մեր ամենամեծ պրոբլեմը երևի այն է, որ ամեն մարդ մտածում է, որ կարա ուրիշի կյանքին խառնվի, ինչ որ բան սովորացնի, խրատի, կամ դատապարտի:
Վերջ տվեք էլի, թող ամեն մարդ իրա կյանքով ապրի, դուք էլ ձեր կյանքով ապրեք: