▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է ձգձգվում ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը պարզաբանել է, թե ինչի համար է ձգձգվում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը:

Մելիքբեկյանը թեմային անդրադարձել է ՀՖՖ 23-րդ ժողովի ժամանակ:

«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ընտրությունը կապված է մի քանի գործոնների հետ: Բացի այն, որ պետք է բարձր որակավորում ունեցող մարզիչ ունենանք, պետք է նաև հասկանանք թեկնածուների մոտիվացիան: Հարցազրույցների ընթացքում փորձում ենք պարզել՝ արդյոք նրանք գիտակցում են գալիք ընտրական փուլի կարևորությունը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի համար: Նախընտրում ենք ֆուտբոլի հավաքականի մարզչի ընտրությունը կատարել ավելի ուշ, բայց վստահ լինել, որ դա ճիշտ ընտրություն է: Մենք ուզում ենք վստահ լինել, որ հավաքականի գլխավոր մարզիչը գիտակցում է հայկական ֆուտբոլի զարգացման կարևորությունը»,-ասել է նա ու հավելել, որ հավաքականի նոր գլխավոր մարզիչը կնշանակվի 2023 թվականի հունվարին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին