▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու Ադրբեջանը կպարտվի

Բոլորս տեսանք ինչ հակամարդկային վերաբերմունքի արժանացավ և արդյունքում մահացավ գերևարված Կարեն Պետրոսյանը։Բացարձակ կապ չունի նա դիվերսանտ էր, թե մոլորված քաղաքացիական։ Դիվերսանտին դատում են,քաղաքացիականին հանձնում,փոխանակում։Բայց հրապարակային,տեսախցիկների առաջ,պետական մակարդակով մարդուն չոքացնել,ստորացնել,ստիպել Ալիևի անունն տալ մեղայականով ու Կարենի վախեցած աչքարը ի ցույց դնել հեռուստաեթերով...
Ինչ եմ ուզում ասել։Մեր ու մեր իշխանությունների մասին մենք մեղմ ասած բարձր կարծիք չունենք։Մեր բանակում էլ են զինվոր ծեծում,ադրբեջանական գերիներն էլ իրենց շվեյցարական բանտում չեն զգում։ 
Բայց ես վստահ եմ որ ,թե մեր իշխանությունները,թե մեր հասարակությունը ադրբեջանցի գերու նկատմամբ նման վերաբերմունք հրապարակայնորեն իրեն թույլ չի տա և չի հանդուրժի։Մեզ մոտ նման հակամարդկային,քստմնելի բան մարդու նկատմամբ,նույնիսկ եթե նա թշնամի է չի կարող պատահել։
ՈՒ սրա մեջ է մեր ուժը, մեր առավելությունն ու հաղթանակի գրավականը։

 

Պետրոս Ղազարյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին