Իրականում գորշ գայլի ֆռֆռալը Հայաստանում այդքան էլ արտառոց չի:
Ավելի վտանգավոր է այս պարբերական հայ-թուրքական մերձեցումը, թուրքը փոխվել է, թուրքը ուրիշ է, թուրք եղբայրները(!!!!) պայքարում են ազատության համար կոչերը:
Վտանգավոր է տարբեր տիպի փառատոններում հայ -թուրքական ֆիլմերի մասնակցությունը, թուրքական արվեստի պրոպագանդան, հայ-թուրքական բարեկամության ակցիաները Թիֆլիսի մոստի վրա, Ոսկե ծիրանի թուրքական պլատֆորմը, Հրանտ Դինքի հիշատակի թոզփչողական ակցիաներին խաբնվելը:
Ինչ զիբիլ ասես մտնում ա Հայաստան, ու ինչ զիբիլ ասես գնում ա Թուրքիա բարեկամական սիլիբիլիներ տալու:
Սրա մասին մտածենք:
Մի բան չմոռանանք , որ ազեռին էլ ենք թուրք ասում, ենթագիտակցության վրա նույնն ա: Ու թուրքի կերպարը սպիտակացնելով ազեռի կերպարն ենք մաքրում:
Ու հանկարծ չխաբնվենք, մի վայրկյան ճար ունենան թուրքերը, առանց վարանելու սաղիս կոչնչացնեն:
Զգոն լինենք:
Հիշեցնենք, որ համացանցի այսօրվա քննարկման հիմնական թեմաներից մեկն այն էր, որ Հայաստան են ժամանել թուրքեր, որոնց նպատակը իբրև թե պատմական հարևանների հետ հարաբերությունների ջերմացումն է: Ավելին, թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը հանդիպել է մի շարք հայտնի և անհայտ հայերի հետ: