▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ սարքեցին է՛լ նիկոլական, է՛լ քոչարյանական, բայց ես էն արեցի, որ հիմա աշխարհն ա խառնվել իրար»

«Ինձ սարքեցին է՛լ նիկոլական, է՛լ քոչարյանական, ես ոչ մեկի կողմից չեմ, ոչ մեկ ինձ չի ասում՝ ինչ անեմ։ Ես էսքան ժամանակ ինչ արել եմ ու անում եմ, ինքնաբուխ, մաքուր ու անկեղծ եմ անում»,- ֆեյսբուքյան եթերում ասել է «Պայքար՝ առանց նահանջի» շարժման ղեկավար, ազատամարտիկ Սարգիս Պողոսյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող մեկնաբանություններին։ «Ես էն արեցի, որ հիմա արդեն աշխարհն ա խառնվել իրար, մարդիկ զարթնել են․ Կոռնիձորում էնքան մարդ կա, որ տեղ ու դադար չկա, մինչդեռ 8 ամիս մոռացել էին Կոռնիձորի տեղը»,- հավելել է Պողոսյանը։ «Եվս մեկ բան․ մի քանի օր է՝ ջոկատի տղաները զանգում, ասում են՝ իբր մեր շտաբները փակվել են։ Ոչ մի շտաբ չի փակվել, ասեկոսեն չի կարող այն մարդն ասի, ով հասկանում է ինչ է նշանակում՝ խաչակիր»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով «Խաչակիրներ» ջոկատի անդամներն օգոստոսի 9-ից Կոռնիձորում են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին