«Դա օրենքի խախտում էր, որովհետև եթե գալիս են վտարելու, ապա նախապես պետք է այդ մասին ծանուցեն»,-անդրադառնալով նախօրեին ԴԱՀԿ-ի կողմից Մարզահամերգային համալիրի աշխատակիցների վտարմանը` լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի (ՄՄՀ) գործով փաստաբան Արմինե Հակոբյանն էլ անդրադառնալով ԴԱՀԿ-ի ներկայացրած հաղորդագրությանն ու տեսագրությանը, ասել է, որ ինքը երկու ժամ է խնդրել, որպեսզի տնօրենն անձամբ գա և ստանա ծանուցումը:
«Վտարման որոշում չի եղել, իսկ ԴԱՀԿ տարածած հաղորդագրությունը խախտում էր, քանի որ գաղտնի տեսաձայնագրելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանությունը և այլ մարմիններ` բացառությամբ ԴԱՀԿ ծառայության»,-ասել է Արմինե Հակոբյանը:
ՄՀՀ-ի հերթական 6-րդ աճուրդը մեկնարկում է վաղը, ինչն էլ Կորյուն Գրիգորյանը որակել է որպես ապօրինություն, քանի որ, նրա խոսքով` «Ինչ-որ մեկը մտնում է Համալիր, 15 րոպե շրջում է ու գին որոշում»: