Ինձ երբևէ «մանիքյուր և պեդիքյուր» չեն արել. Ավինյան
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հարց ուղղեց ամիսներ առաջ նրա՝ ԱՄՆ կատարած այցի ավիատոմսի վերաբերյալ. «Ըստ պայմանագրի՝ ձեր թռիչքի տոմսը եղել է բիզնես կլասի ու արժեցել է 20 հազար դոլար: Հետո աղմուկ բարձրացավ, թե ինչու է 4-5 հազար դոլարանոց տոմսի համար մուծվել 20 հազար: Աղմուկը զսպելու համար ասացիք, որ ձեր գրպանից վերադարձրել եք գումարը: Ստեղ երկու տարբերակ կարող է եղած լինել. մի հոգի 15 հազար դոլար ատկատ է ստացել. արդյոք դուք այն վերցրել եք, 5 հազար ավելացրել ու վերադարձրել քաղաքապետարանի բյուջե: Թե՞ բիզնեսով չեք թռել, այլ՝ առաջին դասի տոմսով, որը, հնարավոր է, թանկ արժենա, որտեղ խավիար կա, մահճակալ, մանիկյուր-պեդիկյուր են անում»: Քաղաքապետ Ավինյանն արձագանքեց. «Ինձ առհասարակ երբևէ մանիկյուր և պեդիկյուր չեն արել: Իսկ թե ոնց եմ վերադարձրել գումարը, կարող եք 2017-ից վերցնել իմ հայտարարագրերն ու կստանաք պատասխանը: Ինչ վերաբերում է տոմսի բարձր գնին, պայմանավորված է եղել ժամկետով»: |
Դիտեք նաև՝