▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էր ձեզ արել Մազմանյանը, որ այդքան հրճվում եք

Մարդիկ իրար շնորհավորում են Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ: Սա այն գագաթնակետն էր, որին հնարավոր էր հասնել: Երբ մարդն ուրախանում է մյուսի մահով...

Ի՞նչ էր ձեզ արել Մազմանյանը, որ այդքան հրճվում եք: Ո՛չ ձեր թոշակն է խլել ձեզանից, ոչ ձեր աշխատավարձն է իր գրպանը դրել: Ի՞նչ էր արել: Մի՞թե կարելի է քաղաքական հայացքների պատճառով ուրախանալ ուրիշի դժբախտության վրա: Գոնե ուրախանում եք, ձեր մեջ ուրախացեք, ոչ թե հրապարակայնորեն ցույց տվեք ձեր ատամները: Ձեր գրառումները կարող են կարդալ նրա հարազատները կամ մտերիմները: Հետաքրքիր կլինի տեսնել ձեր դեմքի արտահայտությունը, երբ ձեզանից պատասխան պահանջեն: Մարդ իր մեջ որքան դառնություն պետք է կուտակած լինի, որ չարախնդա դրանով....

Ես ամաչում եմ, որ ունեմ նման հայրենակիցներ...

Տիգրան Գասպարյան

Հիշեցնենք, որ այսօր 54 տարեկանում մահացել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը. ռեժիսորը տառապում էր լյարդի ցիռոզ հիվանդությամբ:

Արմեն Մազմանյանի բուժումը արտերկրում կազմակերպելու համար կառավարությունը դեկտեմբերին գումար էր հատկացրել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին