Իրանի պետական հեռուստատեսության ռազմական թղթակից Յունես Շադլուն տեսանյութ է հրապարակել ուղղաթիռից՝ Արաքս գետի վերևից՝ Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանից, և գրել է .
Իրանը հրապարակայնորեն հայտարարել է, որ կկանխի Իրանի հետ տարածաշրջանի երկրների սահմանները փոփոխելու ցանկացած փորձ։ Սա Արաքս գետն է, որը գտնվում է Հայաստանի և Բաքվի Հանրապետության հետ Իրանի ընդհանուր սահմանին։
Կադրերի վերջում երևում է իրանական զինտեխնիկայի շարժը։
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում