▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իա, իրո՞ք

«Աննախադեպ է սա.165 դոլարով գազ ենք ստանում ու 395 դոլարով վաճառում քաղաքացուն: Համեմատեմ Ուկրաինայի հետ.Ուկրաինան հունվարի 1-ից ստանում է 247 դոլարով՝ 400-ի փոխարեն, իսկ քաղաքացուն վաճառում է 280 դոլարով: Թանկացնելով էլեկտրաէներգիայի սակագինը՝ կորցնում ենք սպառողին: Վե՛րջ, սա է մեր էներգետիկ հեքիաթը: Տարին 50.000 մարդ հրաժարվում է գազ օգտագործել: Ու, եթե այսպես շարունակվի՝ ապա գազի ու էներգետիկ համակարգը ձեռքից կգնան: Սպառողի շահը չկա բացարձակ: Կառավարության անփույթ վերաբերմունքը տեսեք ուր է հասցրել: Ռազմավարություն գոյություն չունի: ՀԷՑ-ը ամեն ատրի 10 միլիարդով մինուսով է դուրս եկել, բայց 1.4 միլիարդ դրամի բարեգործություն է արել: Այ քեզ բան: Նույնը ատոմակայանի դեպքում.ծրագիր չկա: Նանաձորում ՋԷԿ էին սարքելու, ո՞ւր ա այդ ծրագիրը: Սերժ Սարգսյանը վստահեցնում էր, թե 2018թ.  նոր էներգաբլոկն աշխատելու էր.իա, իրո՞ք: Բա ո՞ւր ա: էհ, ժողովուրդ, նյարդեր է պետք դիմանալու համար, լուրջ եմ ասում: Այնուամենայնիվ, ատոմակայանը մեզ համար ստրատեգիական  խնդիր է, հետո էներգետիկ, ապա ՝ գիտական:

«Սպառողի շահը չկա բացարձակ:
Կառավարության անփույթ վերաբերմունքը տեսեք ուր է հասցրել«Սպառողի շահը չկա բացարձակ:

Գազը, արևը, քամին հոսանքի փոփոխական աղբյուր են, մինչդեռ ատոմակայանինը ստաբիլ է ու այդ առումով առավելություն ունի. Հիդրոակումուլյատորների ստեղծման ծրագրի մասին մտածեք: Գերմանիան ու Ավստրիան դա այնպես լավ են  օգտագործում են, մեկը մյուսին հոսանք է տալիս և երբեք  էներգիայի ավելցուկ չի լինում»,-ԱԺ-ում ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին