▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի վերջո, ես եմ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, այլ ոչ թե Էդմոն Մարուքյանը. Վահրամ Բաղդասարյանը զայրացավ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համաձայն չէ Ելք խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի այն մտքի հետ, թե ՀՀԿ-ն անպայման կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի` Կառավարության ծրագրին. «Ի վերջո, ես եմ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, այլ ոչ թե Էդմոն Մարուքյանը, ես եմ մեր խմբակցությունով որոշելու` ինչպես քվեարկել։ Քաղաքականության մեջ այնքան աննորմալ բաներ են կատարվում, որ ես արդեն չգիտեմ` որն է նորմալ, որը` աննորմալ»,-նշել է Վահրամ Բաղդասարյանը: Էդմոն Մարուքյանը կարծիք էր հայտնել, թե «ՀՀԿ-ն կփորձի խանգարել Նիկոլ Փաշինյանի ծրագրերին, սակայն Փաշինյանը կարող է ԱԺ չգալով` երկրում աուրա փոխել» ու նաև պատասխանել էր հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն կհաստատի՞ նոր կառավարության ծրագիրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին