▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուպատոսի «Սարգիս Կարոլինա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ»

«Սարգիս Կարոլինա» ընկերությունը, որ պատկանում է այս տարի  Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս նշանակված Սարգիս Թարվերդյանին, օրերս ՊԵԿ-ի կողմից տուգանվել է: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայկ Եղիազարյանը 2014թ. հուլիսի 29-ին հայտարարագրել է 2 հազար 784 շիշ 0,5 լիտրանոց օղի: Սակայն ՊԵԿ-ը պարզել է, որ հայտարարագիրը սխալ է եղել. փաստաթղթերում պետք է նշվեր 1 776 շիշ 0,5 լիտրանոց, 540 շիշ՝ 0,7 լիտրանոց եւ 120 շիշ՝ 1 լիտրանոց օղի, որոնց մաքսային կետի վճարը կազմում էր 10մլն 490 հազար դրամ: Արդյունքում, ընկերությունը տուգանվել է 50.000 դրամով:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին