▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ն սևեռված է կրթության նախարարի աթոռի վրա. «Հրապարակ»

«Որոշ տեղեկություններով, ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ՝ նախաշեմին, իշխանության հետ «թև թևի», քարոզչություն իրականացնելով խորհրդարանական կառավարման առավելությունների մասին: Ըստ նույն տեղեկությունների, ՀՅԴ-ն հատկապես սևեռված է կրթության նախարարի պորտֆելի վրա: Թերևս դա է պատճառը, որ վերջին ամիսներին դեմ կամ ձեռնպահ է «քվեարկում» Աշոտյանի ներկայացրած օրինագծերին, որոնց անգամ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են կողմ քվեարկում. խոսքը «Գիտատեխնիկական փորձաքննության» և «Կրթության և հանրակրթության մասին» օրենքների մասին է: Եթե ՀՅԴ-ին հաջողվի պորտֆելն առնել Աշոտյանի ձեռքից՝ հանուն Լևոն Մկրտչյանի, ապա Մկրտչյանը չորրորդ անգամ կվերադառնա այս աթոռին՝ ապացուցելով, որ բազմիցս կարելի է մտնել նույն գետը: Ի դեպ, ինքը՝ Աշոտյանն էլ երազում է Արթուր Բաղդասարյանի նախկին պաշտոնին՝ ԱԽՔ նշանակվելու մասին»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հրապարակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին