Newsweek ամերիկյան ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգը, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Նրա օրվա գրաֆիկի մանրամասները հիմնված են ավելի քան 3 տարի հավաքված տեղեկությունների վրա:
Մասնավորապես, տեղեկություններ են հայտնել ռուս նախկին և ներկա պաշտոնյաներ, նրա անձնական օգնականները և մարդիկ, որոնց անունները չեն հրապարակվում:
Փաստերի փոխանցման համար օգտագործվել են բելետրիստիկայի (ֆրանս. belles letres՝ գեղեցիկ գրականություն) մեթոդներ, և այդ ոճը շատերն անվանում են «նոր լրագրություն»:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Պուտինն ուշ է արթնանում և իր օրն սկսում է «պարզագույն նախաճաշով», որի համար մթերքները ստանում են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի տնտեսություններից:
Նաև հաղորդվում է, որ ռուս նախագահը սիրում է ժամանակ անցկացնել մարզադահլիճում, որտեղ մարզվելու ընթացքում հնարավոր է ծանոթանալ նաև ռուսական նորություններին:
Մարզվելուց հետո պետության ղեկավարը սիրում է ընթերցանությամբ զբաղվել՝ նախընտրելով պատմական գրքեր:
Դրանից հետո սկսվում է աշխատանքը նախարարությունների և գերատեսչությունների հետ: Բացի այդ, հաղորդվում է,
որ Պուտինը ծանոթանում է ռուսական և արտասահմանյան մամուլին: Պետության ղեկավարը հազվադեպ է օգտվում համացանցից:
Պարբերականը նաև նշում է, որ նախագահին դուր չի գալիս Կրեմլը և նախընտրում է աշխատել Նովո-Օգարևոյի իր նստավայրում:
Հոդվածագիրը գրել է նաև նրա թիկնազորի, արտերկիր այցերի մասին, ինչպես նաև մեջբերում է այնպիսի մարդկանց,
որոնք անձամբ են հանդիպել ՌԴ ղեկավարին:
Newsweek ամերիկյան ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգը:
Նրա օրվա գրաֆիկի մանրամասները հիմնված են ավելի քան 3 տարի հավաքված տեղեկությունների վրա: Մասնավորապես, տեղեկություններ են հայտնել ռուս նախկին և ներկա պաշտոնյաներ, նրա անձնական օգնականները և մարդիկ, որոնց անունները չեն հրապարակվում: Փաստերի փոխանցման համար օգտագործվել են բելետրիստիկայի (ֆրանս. belles letres՝ գեղեցիկ գրականություն) մեթոդներ, և այդ ոճը շատերն անվանում են «նոր լրագրություն»:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Պուտինն ուշ է արթնանում և իր օրն սկսում է «պարզագույն նախաճաշով», որի համար մթերքները ստանում են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի տնտեսություններից: Նաև հաղորդվում է, որ ռուս նախագահը սիրում է ժամանակ անցկացնել մարզադահլիճում, որտեղ մարզվելու ընթացքում հնարավոր է ծանոթանա նաև ռուսական նորություններին: Մարզվելուց հետո պետության ղեկավարը սիրում է ընթերցանությամբ զբաղվել՝ նախընտրելով պատմական գրքեր: Դրանից հետո սկսվում է աշխատանքը նախարարությունների և գերատեսչությունների հետ: Բացի այդ, հաղորդվում է,որ Պուտինը ծանոթանում է ռուսական և արտասահմանյան մամուլին: Պետության ղեկավարը հազվադեպ է օգտվում համացանցից: Պարբերականը նաև նշում է, որ նախագահին դուր չի գալիս Կրեմլը և նախընտրում է աշխատել Նովո-Օգարևոյի իր նստավայրում: Հոդվածագիրը գրել է նաև նրա թիկնազորի, արտերկիր այցերի մասին, ինչպես նաև մեջբերում է այնպիսի մարդկանց, որոնք անձամբ են հանդիպել ՌԴ ղեկավարին: