▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյան առյուծ է կտրել, կամ` «փրկել շարքային օլիգարխին»

Հայաստանում սպորտային կրքերը նոր երանգ են ստանում:Այսօր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բարձրաձայնեց այն, ինչը այդքան ակնհայտ էր,նա ըստ էության փաստեց,որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մենաշնորի է վերածել սպորտի ոլորտը: Այսքանը բավական էր, որպեսզի ԲՀԿ ական կայքերը նույն ձեռագրով կրկին սկսեին լծվել Հայաստանի «ամենաանպաշտպան » օլիգարխի փրկության գործին:

«Փրկել շարքային օլիգարխին» օպերացիա հիշեցնող այս խեղկատակության գագաթնակետը սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի ֆեյսբության առյուծասիրտ գրառումն էր,որտեղ Հրաչյան հիշեցնելով Հայրապետյանին ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին՝ պահանջում էր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:Հետաքրքիր է,իսկ Հրաչյան հիշում է նախարարի պաշտոնից իր հրաժարականի պատճառը:Միթե նա մոռացել է,որ Հայաստանի սպորտի պատմության ու մեր հասարակության հիշողության մեջ մնացել է որպես ամենամանկական ժպիտը ունեցող նախարար: Սա թերևս Ռոստոմյանի միակ առավելությունն էր սպորտի ոլորտում, քանզի այդ ժպիտը առաջացնում էր մարդկանց անկեղծ ծիծաղը ,իսկ ծիծաղը և սպորտը,ինչպես գիտենք, օգտակար են մարդկանց առողջության համար:

Երևի նույն այդ ժպիտով նա այս անգամ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փորձում է օլիմպիական բարձունքներ նվաճել: Սակայն նախարարի պաշտոնում չհաջողած այս երիտասարդը, որը այդպես լծվել է իր կուսակցապետի պաշտպանությանը, արդյոք տեղյակ է ինչ է կատարվում ՀԱՕԿ-ում,արդյոք տեղյակ է, թե ինչպես են ընտրվում ֆեդերացիանների նախագահները, արդյոք տեղյակ է,թե ինչու են այդ ֆեդերացիաները ցանկանում թոթափել Ծառուկյանական լուծը...և մեծ հաշվով ,տեղյակ է,որ իր կարծիքի հետ երբեք հաշվի չեն նստել, թե սպորտի նախարարի և, թե,առավել ևս, ՀԱՕԿ-ի գլխավոր քրտուղարի պաշտոնում:

Ազատ Խոսք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին