▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ պետը նպատակադրվել է զբաղեցնել ՀՀ զլխավոր դատախազի պաշտոնը. «ՀԺ»

«Մեզ հասած տեղեկություններով, ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նպատակադրվել է զբաղեցնել ՀՀ զլխավոր դատախազի պաշտոնը: Այս նպատակադրումը սրել է նրա հարաբերությունները գործող գլխ. դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:

 

Համակարգի հետ պարբերական շփում ունեցող անձինք սրա հետ են կապում, որ վերջին շրջանում գլխավոր դատախազը մեկը մյուսի ետևից վերացնում է ՀՔԾ–ից ստացված գործերով բազմաթիվ կարճումների և կասեցումների որոշումներ: Հարաբերությունները լարված են այն աստիճան, որ համակարգի ներսում իրավիճակը գնահատում են մի բառով՝ միջգերատեսչական «պատերազմ»: Դա իր ազդեցությունն է թողնում նաև ՀՔԾ-ի ներսում: Կարճ ժամանակահատվածում արդեն մի քանի տասնյակ քննիչներ են հեռացել ՀՔԾ-ից, վերջին օրերին հրաժարականի դիմումներ են գրել նաև գերատեսչության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ»  թերթում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին