▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտություն ապրեցի, որ տակավին չենք հեռանում այն ամենից, ինչն ընկալվում է որպես ժողովրդի ստեղծագործություն

Քիչ առաջ շատ պատահաբար միացրեցի ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ... Միացրեցի՝ անմիջապես մեկ այլ ալիք ,,դառնալու,, պայմանով: Սակայն չկարողացա կտրվել: Երգում էր Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆԸ... Սայաթ-Նովա, աշուղական երգերի շարք, ժողովրդական երգերի շարք... Հնչեց իմ շատ սիրած ,,Պառավ յարս,, , որը մի քանի անգամ մեր տանը կատարել է հեղինակը՝ Գուսան Իգիթը՝ շեշտելով, որ ,,երգի դիցուհին,, իր կինն է՝ Թամարը...
Անահիտ Սահակյանի ձայնի հաճելի տեմբրը,ոչ մեծ, բայց անուշ թրթիռներ պարունակող ձայնածավալը, կատարումների մաքրությունը և նվիրվածությունը մեղեդուն՝ հաճելի պահեր պարգևեցին: Հատկապես ուրախացրեց, որ նա պահպանում է մեր մի շարք նշանավորների ձևավորած ավանդույթները, Սայաթ-Նովա երգում Արաքսի Գյուլզադյանի դպրոցի առանձհատկություններով, մելիզների ուշագրավ շեշտումներով...
Հպարտություն ապրեցի, որ տակավին չենք հեռանում այն ամենից, ինչը ստեղծվել է մի քանի դարի ընթացքում, ինչն ընկալվում է որպես ժողովրդի ստեղծագործություն: Կոմիտասն իր զեկուցումներից մեկում անդրադարձել է այն խնդրին, որ մեր ժողովրդական և հոգևոր երգը նույնական են, Անահիտ Սահակյանի կատարումներում հենց հոգևորի և ժողովրդականի զարմանալի ներհյուսումը կար...

 

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին