▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտ նայում եմ մեկ օր առաջ վնասվածքներ ստացած, բայց էլի արդարություն պահանջող ընկերներիս

Դերասանուհի Տաթև Հովակիմյանն իր միկրոբլոգում գրում է. 

«Երեկ բոլորով՝ազատության ոգին սիրող մարդկանցով ու ընկերներով, Բաղրամյան փողոցում էինք։ Ու Ես հպարտ նայում էի դրանից մեկ օր առաջ վնասվածքներ ստացած ընկերիս՝մեծ ու փոքր ինձնից, թատերական ինստիտուտից թե այնտեղից դուրս։Յուրաքանչյուրը պոտենցիալ առաջնորդ է։ Կապտուկների մեջ կորած բայց էլի աներեր կանգնած՝իրենց արդարություն էին պահանջում։Ընկերներիցս մեկը մեջքի կապտուկների ցավից չէր կարողանում շարժվել՝գրկել էր դիմացի աղջկան ,որ պաշտպանի ջրի վտանգավոր հզորությունից՝ այ Ինքն է հայը, Ես եմ հայը,Դու ես հայը։Հայը ինքը չի ,որ որբ է թողնում հարյուր երեխա, որ գաղթական է դարձնում հազար ընտանիք,որ սահմանում զոհված կամ վնասվածք ստացած զինվորին չի էլ հիշում։Մենք Հայ ենք...Մենք Հայկ Նահապետի ու Նժդեհի սերունդ ենք...Մենք հաղթեցինք պատերազմում ,սակայն պարզվում է էլի պատերազմաներ կան ,որ մեր հաղթելու կարիքն ունեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին