▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը ժամանակ է ուզել «Գագոյի հետ մի անգամ էլ խոսալու համար». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ այդքան երկար տեւեց ՀՀԿ ԳՄ արտահերթ նիստը՝ հարցրինք ԳՄ ծերակույտին: «Շատ կարեւոր հարցեր էին քննարկվում, բոլորը հատ-հատ խոսեցին, անգամ Տարոն Մարգարյանը, որ սովորաբար չի խոսում»: Ի՞նչ թեմայով: «ՀՀԿ նախագահն ասաց, որ գնում ենք սահմանադրական բարեփոխումների, որ մենք այլոց հետ գործ չունենք, մենք ունենք մեր անելիքը, հետ չենք կանգնելու մեր ծրագրերից` որոշների պահանջներից ելնելով»:

Ըստ մեր զրուցակցի` ԳՄ-ն բուռն է անցել. երիտթեւի ներկայացուցիչները` Աշոտյան, Շարմազանով, Կարեն Ավագյան, խոսել են կոշտ դիրքերից, պահանջել «քաղաքական ցանկացած գործընթաց աղավաղող, կեղտոտող քաղաքական ուժի կամ ուժերի նկատմամբ ադեկվատ դրսեւորում հանդես բերել, տեղափոխվել ռացիոնալ դաշտ, էլ չասել` դե լավ, ի՞նչ է եղել` ԲՀԿ-ն է, էլի, մյուսն է, էն մեկն է»:

Առաջարկել են քաշել գիծ ու հասկանալ, թե «ով ում հետ է»: Վերջնական եզրահանգման չեն եկել, վճռականը կլինի հինգշաբթի՝ ՀՀԿ խորհրդինը:

Սերժ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրի, եղել է մտահոգ, անգամ զայրացած: Խոսել է նաեւ Հովիկ Աբրահամյանը, ով շատ վատ տրամադրություն է ունեցել, ժամանակ է ուզել «Գագոյի հետ մի անգամ էլ խոսալու համար» եւ ուղիղ հայտարարել է, որ այդ ամենի հետեւում Քոչարյանն է կանգնած»:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին