ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի հարցին, թե արդյոք ինքը հրավիրված եղել և մասնակցել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքին: Հարցը լսելով՝ նա ժպտալով հեռացել է:
Թերթի աղբյուրները պնդում են, որ Հովիկ Աբրահամյանը հրավիրված չի եղել հարսանիքին, ինչը ակտիվացրել է Հայրապետյանի և Աբրահամյանի լարված հարաբերությունների մասին խոսակցությունները: Ռուբեն Հայրապետյանը, լինելով չորրորդ գումարման Աժ պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի Աժ նախագահ դառնալուց մինչև նրա հրաժարականի պահը, այսինքն 2008-ից 2011 թվականի վերջ, ոչ մի անգամ Ազգային ժողով չի մտել: Վերջերս տված հարցազրույցում, սակայն, Հայրապետյանը հերքել էր, թե իր և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարված են ասելով, որ Աբրահամյանն իր կուսակցական ընկերն է: Ի դեպ, Հայրապետյանի որդու հարսանիքին, մեր աղբյուրների պնդմամբ, հրավիրված չեն եղել ևս երկու կուսակցական ընկերներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում