▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովանոցազուրկ.«Ժողովուրդ»

Տարվերջից սկսված սահմանային լարվածությունը, որը տարօրինակ զուգադիպությամբ մի քանի օրով նվազեց, երբ մեծացավ լարվածությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում, վերջին օրերին կրկին աճել է: Եվ քանի որ նույն՝ տարօրինակ զուգադիպությամբ երկրում ներքաղաքական լարվածությունը, կարելի է ասել, իսպառ վերացել է, ՀՀ քաղաքական գործիչները վերջապես ժամանակ եւ եռանդ են գտնում՝ անդրադառնալու նաեւ սահմանում ընթացող դանդաղ պատերազմին: 

Վերջին երեք օրերին հայկական կողմի տված երեք զոհերը դարձյալ հրատապ են դարձրել այն հարցը, թե, ի վերջո, երբ պետք է արձագանքի Հայաստանի անվտանգության երաշխավորը` ի դեմս ՀԱՊԿ-ի: Այս հարցը հատկապես կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը հետզհետե ավելացնում է սահմանային լարվածությունը թե՛ որակական, թե՛ աշխարհագրական առումով: Ասել է թե` հստակ տեսանելի է, որ Ադրբեջանը զարգացումներն անշեղորեն տանում է էսկալացիայի, եւ այսպես երկար շարունակվելու դեպքում, ի վերջո, առնվազն լոկալ պատերազմը կարող է դառնալ անխուսափելի:

Սա նշանակում է, որ իրավիճակն արդեն իսկ հասունացել է այնքան, որ ՀՀ իշխանություններն այլեւս չեն կարող շարունակել հանուն «դրսից ուրիշի աչքը հանելու,  ներսից` հանել սեփականը», եւ ստիպված են լինելու առաջիկայում կա՛մ ստիպել ՀԱՊԿ-ին կատարել իր պայմանագրային պարտավորությունները, կա՛մ էլ ՀԱՊԿ-ի ոչ կենսունակության փաստը տեսանելի դարձնել բոլորի համար: Ի վերջո, քանի դեռ չենք դիմել ՀԱՊԿ-ին, չենք կարող ասել` գործուն կառույց է այն, թե ոչ: Դա փաստացի պարզ կդառնա միայն դիմելուց հետո: Սակայն այդ դեպքում էլ արդեն Հայաստանը կզրկվի անվտանգության իր միակ, թեկուզեւ` ոչ գործուն, հովանոցից:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին