▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունի, որ մի քանի օրում կրքերը կհանդարտվեն. «Հրապարակ»

«Մինչ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները մտածում են, թե ինչպես «ցրեն» լրատվամիջոցներին ու չպատասխանեն ԵԽԽՎ-ում իրենց գրանցած խայտառակ ձախողմանը վերաբերող հարցերին, ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հերթական գործուղմանն է մեկնել: Այս անգամ նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է: Հետաքրքիր է այն, որ ԱԺ փոխնախագահները սովորաբար պաշտոնական այցով մեկնում են այն դեպքում, երբ ԱԺ նախագահը չի լինում պատվիրակության կազմում, փոխարինում են նրան: Սակայն այս անգամ Վրաստան են մեկնել թե ԱԺ նախագահը, թե փոխնախագահը: Մինչդեռ բոլորն սպասում էին Նաղդալյանի վերադարձին եւ հաշվետվությանը` ԵԽԽՎ-ում ոչ հայանպաստ զեկույցի վերաբերյալ: Իսկ նա որոշել է եւս մի քանի օրով ձգել այդ պահը: Թերեւս հույս ունի, որ մի քանի օրում կրքերը կհանդարտվեն»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին