▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեմ` ՀՀ իշխանությունները այնքան հիմար չեն լինի, որ շտապեն թռչել Մեծ Բրիտանիայի գիրկը

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Աշխարհում իրադարձություններն արագ են ընթանում, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե պետք է նույն արագությամբ ճամբարներ փոխել։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հավատարիմ գործընկերները միշտ շահող են դուրս գալիս, իսկ դավաճանները միշտ պատժվում են անգամ իրենց հովանավորների կողմից։

Ռուսաստանում տեղի ունեցող ներքին խնդիրները կարճ ժամանակում կհարթվեն, բայց Հայաստանում, օրինակ, արդեն իսկ գլուխ են բարձրացրել մարդիկ, որոնք հորթի հրճվանքով տոնում են «Պուտինի անկումը»։ Մարդու ֆիզիկական կարճատեսությունը ամոթալի չէ, բայց ուղեղի կարճատեսությունը արատ է, հիմարություն։

Հույս ունեմ, Հայաստանի իշխանությունները այնքան հիմար չեն լինի, որ բացահայտեն իրենց կողմնորոշումը դեպի Արևմուտք ու շտապեն թռչել Մեծ Բրիտանիայի գիրկը։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, երբեմն սխալներ է թույլ տալիս, երբեմն ոչ մեր սրտով քայլեր անում, բայց մեր անվտանգության երաշխավորն է, Արցախի այսօրվա կանգուն մնալու միակ երաշխիքը։ Եթե ռուսները հեռանան տարածաշրջանից, մեզ կհոշոտեն թուրքական հորդաները, իսկ Եվրոպան միայն ցավ կհայտնի ու կշարունակի համագործակցել ցեղասպան Թուրքիայի հետ։

Այնպես որ, մեզ ամենևին էլ ձեռնտու չէ Ռուսաստանի անկայունությունը, դրանից օգտվելու է նաև Ադրբեջանը, հարձակվելու է Արցախի ու Հայաստանի առաջնագծերի վրա։

Շարունակում եմ կարծել, որ Ռուսաստանում կառավարելի վիճակ է, և Պուտինն իր սցենարն է անում, բայց անկախ ամեն ինչից, դաշնակից լինենք մեր դաշնակցին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին