▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեմ, որ մեր ֆուտբոլիստները հասկանում են նոյեմբերի 18-ի հանդիպման նշանակությունը. Պետրակով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել է իր սպասելիքների մասին։

«Հույս ունեմ, որ մեր տղաները վաղը լավ մարտական խաղ կցուցադրեն։ Հույս ունեմ, որ նրանք հասկանում են նոյեմբերի 18-ի հանդիպման նշանակությունը։

Հյուսիսային Մակեդոնիայի թիմի մասնակցությամբ շատ հանդիպումներ ենք դիտել։ Թիմը հիմա առաջադիմում է, տղաները շատ լավ ակումբներում են խաղում, հարձակման հրաշալի գիծ ունի։ Ուժեղ եվրոպական թիմ է, ցուցադրում է բարձր որակի ֆուտբոլ»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին Երեւանում կընդունի Ուելսի թիմին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին