▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հուշերիս ծովում` խոհերով լեցուն». Վասիլ Հարությունյանի գիրքը` նվիրված Անտոն Քոչինյանին

 

հուշահամալիր, Ատոմակայան, Զվարթնոց օդանավակայան, Երևանի մետրո, Հրազդան մարզադաշտ, Արփա-Սևան ջրատար, հարյուրավոր նոր, ժամանակակից գործարարններ, ֆաբրիկաներ...
Այդ ամենի հետ միասին ` համառ ու հետևողական աշխատանք` ստալինյան կամայականության հետևանքով բաժան-բաժան արված երկիրը վերականգնելու, Ղարաբաղի ու Նախիջևանի խեղված ճակատագիրը շտկելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Երևանում օրերս փողոց է վերանվանվել` Անտոն Քոչինյանի պատվին: 
Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Լույս է տեսել գրող, կուսակցական ու հասարակական գործիչ Վասիլ Հարությունյանի  «Հուշերիս ծովում` խոհերով լեցուն» գիրքը` նվիրված  Հայաստանի 2-րդ Հանրապետության ` ՀԽՍՀ-ի Մինիստրների խորհուրդը 14 տարի ղեկավարած,1966 թվականից մինչև 1974 թվականի նոյեմբեր ամիս  ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Երվանդի Քոչինյանի 100 ամյակին:

Ժողովածուն հեղինակի երրորդ գիրքն է, որում ամփոփված են հուշեր ու պատումներ Անտոն Քոչինյանի մասին, Վասիլ Հարությունյանի  գրած վերջին շրջանի արձակ գործերը, բանաստեղծություններն ու քառյակները. դրանք  արտահայտում են ժամանակակից մարդու տրամադրությունը, մտահոգությունն ու հույզերը:

Իր քառյակներից մեկում Վասիլ Հարությունյանը գրում  է.

Ազգի  «Փրկիչներին` հերոսական»

Մոտեցրին ընդհուպ` կերակրամանին,

Նրանց բերանը` մեծ ու ճարտասան,

Փակեցին ամուր` հարկավոր պահին... 

Գրքի հրատարակությունն իրականացվել է աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի հովանավորությամբ, ով  Երևանի Լեփսիուսի անվան թիվ 88 միջնակարգ դպրոցի շրջանավարտ է, որի հիմնադիր տնօրենը երկար տարիներ եղել է Վասիլ Հարությունյանը:   

Հեղինակը, խոսելով Անտոն Քոչինյանի ազգանվեր գործունեության ու  տիտանական աշխատանքի մասին, գրում է 

«Ինչպես կարելի է մոռանալ մայրաքաղաք Երևանի ու մյուս քաղաքների աննախընթաց վերելքըՄեծ Եղեռնի հուշահամալիր, Ատոմակայան, Զվարթնոց օդանավակայան, Երևանի մետրո, Հրազդան մարզադաշտ, Արփա-Սևան ջրատար, հարյուրավոր նոր, ժամանակակից գործարարններ, ֆաբրիկաներ...

Այդ ամենի հետ միասին ` համառ ու հետևողական աշխատանք` ստալինյան կամայականության հետևանքով բաժան-բաժան արված երկիրը վերականգնելու, Ղարաբաղի ու Նախիջևանի խեղված ճակատագիրը շտկելու ուղղությամբ»:

 

Հիշեցնենք, որ Երևանում օրերս փողոց է վերանվանվել` Անտոն Քոչինյանի պատվին:

 

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին