Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հու իզ միսթր ՔՆՁԽ?
2018-ի հոկտեմբերին «Շանթ»-ի եթերում Womens Club-ը պատրաստել էր մի հումորային համար, որը կոչվում էր «ՔՆՁԽ TV»: Այն ունեցավ մի քանի շարունակություն, հեռարձակվեց «Շանթ»-ի համապետական և արբանյակային եթերներով, ինչպես նաև տեղադրվեց YouTUBE-ում, որտեղ կա մինչև հիմա: Տվյալ ծրագրերը ցայսօր ցուցադրվում են, որպես կրկնություն նույն Շանթ»-ի համապետական և արբանյակային եթերներով:
Երբ X գործի դատախազները պնդում են, որ ըստ իրենց «քնձխ» բառը վիրավորական և անպարկեշտ բառ է, պետք է իմանան, որ այդ բառը խնդրահարույց չեն համարել ոչ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, որը եթե գտներ, որ այն խախտում է իրենց կողմից սահմանած չափորոշիչները, ապա նվազագույնը կարգելեր տվյալ ծրագրի եթերի հեռարձակումը, ոչ ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ, ոչ տվյալ հեռուստաընկերության խմբագրական կազմը, ոչ էլ այն ծնողները, որոնք իրենց երեխաներին թույլատրում են դիտել այդ ծրագիրը:
Ըստ այդմ, կամ X գործի մեղադրող դատախազները այն անձի վերաբերյալ, ում անվանել են(ք) ՔՆՁԽ գիտեն շատ ավելի կոնկրետ բաներ, դրա համար համարում են, որ օրենքով պիտի որ դրան անպարկեշտ բառ ասած լինեին(ք) ու հնարավոր է, որ ՔՆՁԽ-ը հենց դա է նշանակում, կամ տիկին գլխավոր դատախազը պիտի որ երեկ կաշվից մտրակով մտրակած լինի դատախազության ԲԱՐԻ համբավը ոտնատակ տված իր ենթականերին:
Հ.Գ. ՔՆՁԽ բառը բազմաթիվ բարբառներով նշանակում է անարժեք, էժան, փնթի, անլվա»: