▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրություններից առաջ ժողովրդին որոշել են վախեցնել

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Իշխանություն» լրատվականը գրում է․ Վախը քաղաքականության ամենահին ու ամենաարդյունավետ գործիքներից է, որն այսօր ՔՊ-ն բանեցնում է՝ ժողովրդին մանիպուլացնելու և կառավարելու համար։

Օրերս էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ եթե հունիսի 7-ին իրենք չընտրվեն, Հայաստանում խաղաղություն չի լինի, միլիարդավոր ներդրումները չեն լինի, նույնիսկ անկախություն չի լինի։ Սրանք քարոզչական նպատակներով ասված անիրական և լղոզված խոստումներ են։

Ըստ ՔՊ-ական Պապոյանի՝ եթե իրենք չընտրվեն հայ ժողովուրդը կկանգնի գոյաբանական սպառնալիքի առջև։ Սա նման է տեղեկատվական ահաբեկչության․ հանրությանը փորձում են կառավարել վախի միջոցով․ «եթե ոչ մենք, ապա կլինի պատերազմ և քաոս»։

Մինչդեռ ժողովրդի համար իրականությունը շատ ավելի պարզ է եւ տեսանելի։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը մինչ օրս չի ստորագրվել։ Իլհամ Ալիևի համար ամենականխատեսելի և շահավետ գործընկերը Նիկոլ Փաշինյանն է՝ հաշվի առնելով Բաքվի պահանջով ՀՀ-ի սահմանադրությունը փոխելու ՔՊ-ի պատրաստակամությունը։

Քաղաքական դաշտում շրջանառվում է տեսակետ, որ հենց Նիկոլ Փաշինյանն է այն գործիչը, ով կարող է գնալ Բաքվի համար ընդունելի իրավաքաղաքական լուծումների։ Ընդդիմադիրների պարագայում նման պատրաստակամություն առնվազն հստակ արտահայտված չէ։

Այս համատեքստում ավելի են հիմնավորվում այն տեսակետները, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» պահվում է որպես «ընտրակաշառք»։ Սակայն ընտրություններից հետո խաղաղության մասին խոստումներն էլ են հոդս ցնդելու, իսկ հետո Փաշինյանը հայտարարելու է՝ «ինքը ուզում էր, Ալիևը չտվեց»։

Հեղինակ՝ Լիա Սարգսյան

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին