▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում` Idram&IDBank հավելվածով

Մարտի 8-ը  հիանալի  առիթ  է  ևս  մեկ  անգամ  ժպիտ  պարգևելու  սիրելի  կանանց  և  աղջիկներին ,  սակայն ճիշտ նվեր ընտրելը երբեմն բարդ խնդիր է դառնում։

Վերջին տարիների սպառողական հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց շուրջ 60%-ը  դժվարանում  է կողմնորոշվել մարտի 8-ի նվերի հարցում:

Հարց է առաջանում՝ ի՞նչ նվիրել սիրելի կանանց և աղջիկներին, որ իր մեջ համատեղի և՛ էսթետիկը, և՛ գործնականը։ Յուրաքանչյուր կին կարևորում է իր խնամքն ու արտաքին տեսքը։ Իսկ ճիշտ ընտրված աքսեսուարը կարող է դառնալ կերպարի կարևոր շեշտադրումը՝ փոխանցելով անհատականությունը և տրամադրությունը։

Առհասարակ, տոնական այս շրջանում առողջության և գեղեցկության ծառայությունները և աքսեսուարները ամենապահանջված նվերների շարքում շարունակում են պահել իրենց ամուր դիրքերը։ Տոնական գնումների ժամանակ հատկապես մեծանում են նաև անկանխիկ վճարումները, քանի որ դրանք թույլ են տալիս խնայել ժամանակը և արագ կազմակերպել գնումները։  Հենց այստեղ օգնության է գալիս Idram&IDBank-ը՝ առաջարկելով շահավետ լուծում։

2026թ․ մարտի 1-ից մինչև մարտի 15-ը ներառյալ կատարելով Idram QR վճարումներ Idram&IDBank հավելվածի «Առողջություն և գեղեցկություն», ինչպես նաև «Աքսեսուարներ» կատեգորիաների վաճառակետերում, կարող եք ստանալ մինչև 10% ակնթարթային Idcoin: Այսպիսով՝ ցանկալի նվերը կարող է ուղեկցվել նաև հաճելի idcoin-երով։

Իդրամի գործընկեր վաճառակետերի ամբողջական ցանկը հասանելի է համապատասխան հղումներով՝ «Առողջություն և գեղեցկություն» և  «Աքսեսուարներ» կատեգորիաներում, ինչպես նաև Idram&IDBank հավելվածի գլխավոր էջի վաճառակետերի ենթաբաժնում՝ նույն կատեգորիաներում։

Արշավի շրջանակում մեկ հաճախորդին նշված կատեգորիաներում կատարված բոլոր վճարումների դիմաց հանրագումարային ենթակա է տրամադրման առավելագույնը 5000 idcoin:

Բացի այդ, արշավին մասնակցած և Բանկի հաճախորդ չհանդիսացող օգտատերերը, որոնք արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածի միջոցով կսինքրոնացվեն և կդառնան Բանկի հաճախորդ, արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կստանան 1000 idcoin (հարկումից հետո)։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին