▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելը հարվածեց Իրանին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ Իրանում ռազմական գործողության հետ կապված: Նա նշել է, որ այն կտևի մի քանի օր։ «Իրանի մահաբեր ահաբեկչական ռեժիմին չպետք է թույլատրվի զինվել միջուկային զենքով, որը նրան թույլ կտա սպառնալ ողջ մարդկությանը:

Մեր համատեղ գործողությունները [Միացյալ Նահանգների հետ] կստեղծեն պայմաններ, որպեսզի Իրանի խիզախ ժողովուրդը իր ճակատագիրն իր ձեռքը վերցնի: Ժամանակն է, որ ժողովուրդը Իրանը տանի դեպի ազատություն և խաղաղություն»:

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կոչնչացի Իրանի հրթիռային արդյունաբերությունը, ռազմածովային նավատորմը։

«Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին իրանյան ռեժիմի սպառնալիքներից»,- ասել է նա։ Դոնալդ Թրամփը դիմել է նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ կոչ անելով վայր դնել զենքերը։

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Թրամփի ելույթից կարելի է ենթադրել, թե որն է սկսված պատերազմի նպատակը։

Սկզբում ԱՄՆ և Իսրայելը թուլացնում են երկրի անվտանգությունը և սպանում են Իրանի ղեկավարությանը։

Հետո իրանցիների «ընդդիմադիր» խմբերը վերցնում են իշխանությունը և դառնում ԱՄՆ կամակատարները։

Եթե այսպես է, ուրեմն հաշվակված գործողությունները պիտի որ տևեն համեմատաբար կարճ՝ մի քանի օր։

Թրամփի ելույթից այդ հատվածը.

“This will be probably your only chance for generations,” he said. “For many years, you have asked for America’s help, but you never got it. No president was willing to do what I am willing to do tonight. Now you have a president who is giving you what you want, so let’s see how you respond.”

Իրանի վրա հարձակումից հետո Իրանի, Իրաքի, Իսրայելի օդային սահմանները արագորեն դատարկվեցին։
Բարեբախտաբար, հարվածի առաջին ժամերին ոչ մի քաղաքացիական օդանավ չի խոցվել։

Մի քանի լուսանկար Թեհրանի վրա հարձակումից։
Աստված օգնական ու պահապան Իրանի ժողովրդին։

Միաժամանակ Իրանը սկսել է պատասխան հարվածները Իսրայելի վրա՝ այդ թվում Եմենի տարածքից»։

Իսրայելը հարված է հասցրել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Իսրայելը նախազգուշական, կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։ Մոտ ապագայում սպասվում են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պատասխան հարվածներ, ուստի արտակարգ դրություն եմ հայտարարում երկրում»,- նշել է նա։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին սպանվել է։ Այս լուրերը առայժմ ճշտված չեն և չկա հստակ տեղեկություններ հասցված վնասների մասին»։

***

ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում իրանական թիրախներին՝ օդից և ծովից, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյայի։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հաստատել էր ԱՄՆ-ի մասնակցությունը Իսրայելի ռազմական գործողությանը։

***

Իրանի պատասխանը կլինի ուժեղ և վճռական, РИА Новости-ին հայտնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունից՝ անդրադառնալով Իսրայելի կողմից հասցված հարվածներին։

***

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռների մասին։ Ըստ The Times of Israel-ի՝ երկրում օդային տագնապ է ազդարարվել, ՀՕՊ-ն աշխատում է իրանական հրթիռները որսալու ուղղությամբ։

***

Իսրայելը փակեց իր օդային տարածքը, այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Դեպի այդ երկիր մեկնող օդանավերը վերադառնում են ելման կետեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, Թեհրանում պայթյուններ են որոտացել։

***

Պայթյունի ձայներ են լսվել նաև Սպահանում, Ղոմում և Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում․ գրում է իրանական լրատվամիջոցները։

▪️Թեհրանում մի քանի հրթիռներ հարվածել են Համալսարանական փողոցին և Ջոմհուրի թաղամասին: Որոշ առցանց լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը։

▪️Ամերիկյան լրատվամիջոցները՝ The New York Times-ը, CNN-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյային, պնդում են, թե Միացյալ Նահանգները մասնակցել է Իրանի վրա հարձակմանը։ 

▪️Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հատուկ ռազմական գործողությունը, ըստ տեղեկությունների, կոչվում է «Հուդայի վահան»։

▪️Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերը սկսել են Իրանի դեմ օդային հարվածների երկրորդ ալիքը:

***

Clash Report-ը, անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածին, գրում է, որ Իսրայելը փորձել է վերացնել Իրանի ղեկավարությանը, այդ թվում նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Reuters-ն էլ հայտնում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Խամանեին Թեհրանում չէ. նա անվտանգ վայրում է։

***

Թելեգրամյան ալիքները հայտնում են, որ Իսրայելը երկրորդ ավիահարվածն է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ հասել է Իրանի դեմ իր գործողության բոլոր նպատակներին։ Հրթիռներն ընկել են Թեհրանի Ջոմուհրի շրջանում՝ Դանեշահ պողոտայի վրա։ Բանակը հարվածել է Իրանի տարածքում գտնվող մոտ 30 թիրախի, այդ թվում՝ նախագահի նստավայրին և հետախուզության շտաբ-բնակարանին։

***

ԱՄՆ-ն համակարգել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ Գործողությունը համատեղ ծրագրվել էր ամիսներով, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Հաղորդվել է Իրանի խորհրդարանի վրա հարվածների մասին։ Պայթյուններ են լսվել նաև այլ քաղաքներում։

***

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Նա նշել է, որ նպատակը՝ Իրանի կողմից ԱՄՆ ժողովրդին և զորքերին ներկայացվող սպառնալիքի վերացումն է։

***

Fars գործակալությունը հայտնել է հրթիռային 7 հարվածի մասին՝ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի նստավայրի և նախագահական պալատի ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Խամանեին տեղափոխվել է անվտանգ վայր, նախագահ Փեզեշքիանն էլ չի տուժել։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին