▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հո Ալիևը բացարձակ ապուշ չէ՞, որ պատերազմ սկսի

Ադրբեջանի ինչի՞ն է պետք պատերազմը այ ժողովուրդ։ Հո Ալիևը բացարձակ ապուշ չէ՞, որ պատերազմ սկսի։ Լավ, եթե մտածում եք որ Ալիևը ապուշ է, լավ եք անում։ Գոնե հո չեք մտածում որ գազ ու նավթ արտահանող արտասահմանյան հսկա կորպորացիաներն ու նրանց երկրներն են ապուշ, որ կտրեն այն ճյուղը որի վրա նստած են։

Եվրոպայի համար հիմա ամեն մի լիտր նավթն ու մետր գազը հաց ու ջրից կարևոր է։ Իսկ ենթադրենք թույլ տվեց որ Ադրբեջանը իր հավեսի համար մեզ հետ կռվի, բա իր գազն ու նավթը որտեղից է վերցնելու այս ձմեռ։ Արևմուտքին խեղճացնելու ամենահարմար միջոցը արևելքից արևմուտք գնացող գազատարները պայթեցնելն է։

Ռուսական և ադրբեջանական գազատարները եթե նոյեմբերին լրիվ փակվեն Եվրոպան կդառնա 1992 թվականի Հայաստանի բեթար տեսակը։

Համլետ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին