▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է` մոտ 7 հազար մարդ ատամնաբուժարանում ՁԻԱՀ-ով և հեպատիտ C-ով է վարակվել

Ամերիկյան Օկլահոմա նահանգի ատամնաբուժարաններից մեկում հնարավոր է`մոտ 7 հազար մարդ ՁՒԱՀ-ով և ինֆեկցիոն այլ հիվանդություններով վարակված լինի. այս մասին հայտնում է «Ասոշիեյթեդ Պրես»-ը:

Առողջապահության դեպարտամենտը ստուգումներ է անցկացրել բժիշկ Սկոթ Հարինգթոնի մասնավոր ատամնաբուժարանում այն բանից հետո, երբ այդ ատամնաբուժարանի այցելուներից մեկի մոտ ՁԻԱՀ և հեպատիտ C են հայտաբերել: Ստուգումների ընթացքում պարզվել է, որ ատամնաբուժարանի աշխատակիցներն օգտագործել են ոչ ստերիլ գործիքներ, մեկանգամյա գործածման անոթները մի քանի անգամ են օգտագործել, ինչպես նաև բուժման ընթացքում կիրառել են ոչ լիցենզավորված նյութեր: Այս պատճառով ատամնաբուժարանի բոլոր այցելուներին հատուկ նամակներ են ուղարկվել. նրանց առաջարկվել է ՁԻԱՀ-ի և հեպատիտ C-ի հայտնաբերման համար անվճար ստուգումներ անցնել: Իսկ ատամնաբուժարանի սեփականատեր բժիշկ Հարինգթոնը, ով ի դեպ 36 տարի է` աշխատում է որպես ատամնաբույժ, ինքնակամ հանձնել է իր լիցենզիան և համաձայնել է համագործակցել հետաքննության ընթացքում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին